Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունեք մի քանի րոպե». Ցույցի կազմակերպիչները ժամանակ տվեցին ոստիկաններին

Հուլիս 27,2016 00:47

Արդեն 10 օր է՝ «Սասնա ծռերը» իր վերահսկողության տակ է պահում ոստիկանության ՊՊԾ գունդը: Այս գիշեր եւս  ցուցարարները բողոքի երթ են իրականացրել: Իշխող վարչախմբի հասցեին  նրանք ինչ-ինչ արտահայտություններ են անում, նաեւ վանկարկում են   «Ոստիկան, միացիր», «Պավլիկ», «Սերժիկ, հեռացիր»:

Ոմանք երթին մասնակցում են փոքր երեխաների հետ: Ավտոմեքենաներով քաղաքացիները նրանց արձագանքում են բարձր ազդանշաններով:

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը դիմեց ոստիկաններին. «Ես կես ժամ առաջ ուղիղ եթերով պահանջել եմ, որ կապ հաստատվի ներսում գտնվող տղաների հետ, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ նորմալ է»:

Նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանն էլ ոստիկաններին կոչ արեց, որ իրենց ղեկավարությանը փոխանցեն, որ մոտենան ժողովրդին:  Ալեք Ենիգոմշյանը կրկին պնդեց. «Եթե հանրապետության ներկա վարչախմբի ղեկավարները մտահոգ են կայունությամբ՝ մեր պահանջը ներսում գտնվողներից մեկ զանգ ստանալն է: Եթե այդ պարզ պահանջին չեն արձագանքում, նշանակում է Հայաստան երկիրը տանում են քաոս»:

«Ունեք մի քանի րոպե, այլապես մենք կգնանք կապ հաստատելու: Էս արյունահեղությունը չենք ուզում, միշտ անհասկացության պատ է դրվում, ու Սարոյան եղբայրներ ենք դառնում,- շեշտեց Ալբերտ Բաղդասարյանը ու հավելեց,- մենք ոչ մի կոնֆլիկտ չենք ուզում, ի վերջո, իմ բարեկամներն էլ են ոստիկան, գուցե ձեր բարեկամներն էլ այստեղ են»:

Նա հետաքրքրվեց, թե ինչ կրակոցներ են եղել ներսում: Ոստիկանն ասաց, որ տեղյակ չէ, քանի որ միասին են քայլել երթի ժամանակ: Ցուցարարներն ալեկոծված էին, կազմակերպիչները նրանց հանգստացնում էին: Բաղդասարյանն ասաց, որ մի քանի հոգի երկիրը պահելու համար շարքային ոստիկաններին թշնամացրել են շարքային քաղաքացիների հետ, նա պահանջեց կապ ապահովել ներսում գտնվողների հետ: «Մենք անվերջ խոսելու եւ անվերջ սպասելու ժամանակ չունենք»,-ասաց նա:

«Եթե երկու րոպեից զանգ չստանամ՝ անձամբ ուղղվելու եմ դեպի ՊՊԾ գունդ»,-ասաց Ալեք Ենիգոմշյանը ու շարժվեց Քրիստափորի փողոց:  Այս պահին դեռ անորոշ վիճակ է:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031