- 20 գրամ ուրցը մանրացնել, վրան ավելացնել 1 լիտր մածուն, թողնել 2 ժամ եւ առավոտյան վաղ քաղցած ժամանակ ուտել:
- 20 գրամ չորածաղկի խոտ, նույնքան առյուծագի, 10 գրամ սզնի ծաղիկներ եւ նույնքան դաշտային ձիաձետ:
20 գրամ հավաքածուն լցնել 200 միլիգրամ ջրի մեջ, տաքացրեք 15 րոպե, ապա թողեք 1 ժամ՝ սառչի: Ստացված եփուկը քամել եւ կորցրած ջրի քանակը վերականգնել՝ եռացրած սառեցրած ջրով: Ընդունել 1/4-1/3 բուժակ՝ 3 անգամ օրվա մեջ։
- Ձիաձետի կանաչ ցողունն աղալ, քամել, 100 գրամ մզվածքին ավելացնել մեկ թեյի գդալ մեղր եւ օրը 3 անգամ 1-ական գդալ խմել՝ զարկերակային ճնշման բարձրացման ժամանակ:
- 30 գրամ հազարատերեւուկի խոտ, 15 գրամ սզնի ծաղիկ եւ նույնքան ձիաձետի ու մղամուճի խոտ: Այս հավաքը լցնել 1 բաժակ տաք քրի մեջ եւ թողնել 3 ժամ: Տաքացնել 5 րոպե, թողնել սառչի, ապա քամել եւ ընդունել 1/3-1/4 բաժակ՝ 3 անգամ օրվա մեջ։
- 4 գրամ ընկուզենու մումիայի վրա ավելացնել 40 գրամ մեղր եւ խմել զարկերակային ճնշման բարձրացման ժամանակ։
- 30 գրամ մղամուճի խոտ, 25 գրամ սզնի ծաղիկներ, 20 գրամ կատվախոտի կոճղարմատ եւ 15 գրամ քեմոնի պտուղներ: 1 ճաշի գդալ հավաքածուն լցնել 1 բաժակ տաք ջրի մեջ, թողնել 2 ժամ, քամել, ընդունել 1 բաժակից 2 անգամ օրվա մեջ։
- 30 գրամ մասրենու արմատն աղալ, վրան ավելացնել 60 գրամ աղացած խնձոր եւ 300 միլիգրամ եռացրած ջուր, թողնել 24 ժամ, քամել եւ օրը 3 անգամ 150 գրամ խմել զարկերակային ճնշումը իջեցնելու համար։
- 30 գրամ սզենու ծաղիկ, նույնքան մղամուճի խոտ. 1 ճաշի գդալ հավաքածուն լցնել 1 բաժակ տաք ջրի մեջ, թողնել 10 րոպե՝ քամել, ընդունել 1/3 բաժակ 3 անգամ՝ ճաշից հետո:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
26.07.2016