Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.
«Այս պահին զինված խմբի կողմից զավթված ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվում տարբեր ուղղություններով՝ վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը»: