Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգեն Սարգսյանն էլ էր ասում՝ մեզ խփող չկա, մենք էն տղերքն ենք, որ մեզ ոչ մի բան չեն կարող անել». Սերգեյ Դանիելյան

Հուլիս 26,2016 23:15

Դերասան Սերգեյ Դանիելյանի կարծիքով, այսօր չկա ՀՀ որեւէ քաղաքացի, որ չհամաձայնի Սասնա ծռեր խմբավորման անդամների պահանջներին:

«Ինձ թվում է՝ բոլորն են այս օրերին համաձայն զինյալ խմբի անդամների պահանջների հետ: Այլ հարց է, որ պայքարի ձեւերին են դեմ: Պետք է հասկանալ, որ ուրիշ ելք չի եղել, դրա համար են մարդիկ դիմել հենց այդ քայլին»,- Aravot.am-ին ասաց դերասանը՝ միաժամանակ պնդելով, որ «Սասնա Ծռերի» առաջ քաշած պահանջներից մեկի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականով Հայաստանում խնդիրները չեն լուծվի. «Ոչ մի բան չի լուծվի, պարզապես մարդիկ ուրիշ ելք չեն տեսնում, իսկ Սարգսյանի հեռանալը խնդիրը չէ, խնդիրը համակարգային է, իսկ ով է  փոխելու համակարգը, ես չգիտեմ, չեմ տեսնում փոխողին»:

Նրա համար միեւնույնն է՝ ովքեր են Հայաստանում փոփոխություններ իրականացնելու նախաձեռնություն ստանձնած խմբավորման անդամները՝ ազատամարտիկնե՞ր, թե՞ Բարսելոնայից եկած մերսող. «Ի՞նչ կապ ունի այդ մարդը մերսող է աշխատել, թե՞՝ խոհարար, մարդը եկել է, հուսամ՝ անկեղծ զգացմունքներով, եկել ու մասնակցում է այդ գործընթացին: Այն, որ խմբում երկու հոգի են ազատամարտիկ, իսկ մնացածը ՝ ոչ, իսկ ինչ է, եթե ազատամարտիկ չէ, մարդ չէ՞: Չի՞ կարող գործողություն անել:

Ես մի բան չեմ կարողանում հասկանալ, ինչպես մեր ԱԱԾ-ն չկարողացավ նախապես իմանալ նրանց գործողությունների մասին, կամ իսկապես վատ են աշխատում, կամ…»:

Սերգեյ Դանիելյանը իշխանություններից մի բան է ակնկալում. «Որ այնքան բութ չեն գտնվի ու կգնան բանակցությունների: Ինչ նոր բան փոխվելու է, բայց ինչպես՝ չգիտեմ: Ամեն դեպքում, սա իշխանությունների համար լավ սթրես էր: Հասկացան՝ ոչ ոք Աստված չէ, ամեն ինչ էլ կարող է պատահել: Չնայած հոկտեմբերի 27-ին էլ պետք է հասկացած լինեին, Վազգեն Սարգսյանն էլ էր ասում՝ մեզ խփող չկա, մենք նենց տղերք ենք, որ մեզ ոչ մի բան չեն կարող անել: Բայց եթե Հուլիոս Կեսարին արեցին, Վազգենն ով էր, որ չանեին: Պատմությունն ամեն անգամ կրկնվում է, մարդիկ էշի նման գնում են առաջ: Ոչ մի լավ բան չեմ ակնկալում, եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը փոխվեց, չունեն այն համակարգը, որ կկարողանա այս ամենը շտկել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Shushan says:

    ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031