Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի Դաշնությունը հրաժարվում է իր սուզանավերի համար հայերի արտադրանքը գնել (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 26,2016 23:05

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր իր շրջայցը Գյումրիի արտադրական ձեռնարկություններ սկսեց «Անալիտիկ սարքերի գործարանից»: Այս գործարանը տարիներ ի վեր արտադրել է աղաչափեր Ռուսաստանի պաշտպանության նախարարության սուզանավերի համար: Ռուսական երկրորդ, երրորդ սերնդի սուզանավերն հիմնականում աշխատել են այս գործարանի արտադրանքով, սակայն այժմ այն փակման վտանգի տակ է:

Մինչ նախարարը կհասներ այս գործարան, տնօրեն Ժորա Ավետիսյանը լրագրողներին ներկայացրեց իր մտահոգությունները՝ դժգոհելով, որ հիմա աղաչափերը արտադրում է Սանկտ Պետերբուրգի «Ավրորա» գիտաարտադրական միավորումը, Հայաստանից արտադրանք չեն վերցնում՝ պատճառաբանվելով, որ այլ պետություն է:

IMG_3826 IMG_3831 IMG_3833 IMG_3838

«Հիմա տեխնիկան առաջ է գնացել, Ռուսաստանի Դաշնության համապատասխան «Ռուբին» և այլն մասնագիտական ինստիտուտներ կան, որոնք նախագծել են չորրորդ, հինգերորդ սերնդի սուզանավեր, որոնց համար նոր աղաչափեր են նախագծվել: Իհարկե, մենք դրա մեջ ունեինք մասնակցություն, բայց հետագայում մեզ պատճառաբանեցին, որ այլ երկիր ենք, այլ պետություն ենք, մեզ չեն կարող պատվեր տալ, նոր սերնդի աղաչափերը վերցրեցին, տվեցին Սանկտ Պետերբուրգի «Ավրորա» գիտաարտադրական միավորմանը: Եվ մենք զրկվեցինք աղաչափեր արտադրելու հնարավորությունից, մնացինք վերանորոգման համար անհրաժեշտ աղաչափերի պատվերների վրա: Հիմա այդ պատվերները գրաֆիկով իջնում են ներքև, կգա մի ժամանակ, որ մենք պատվեր չենք ունենա»,-մտահոգվեց տնօրենը:

Նա ասաց, որ շատերն են փորձել իրենց այս հարցում օգնել, սակայն այստեղ ՀՀ վարչապետի օգնության կարիքը կա, նա պիտի նամակ հղի ՌԴ-ի կառավարության ղեկավարին ու դրանից հետո հնարավոր է ինչ-որ բան փոխվի: Ըստ տնօրենի, գործարանը պատրաստ է նոր աղաչափեր արտադրելու, մնում է հարցը ճիշտ կարգավորել: «Հիմա կամաց-կամաց փափուկ բարձ դնելով մեր գլխի տակ, հնարավոր է սա էլ առնեն մեր ձեռքից, ես չեմ կարողանա բոլորի դեմ միայնակ պայքարել, դրա համար պետք է օգնություն, օժանդակություն և կառավարության կողմից, և էկոնոմիկայի նախարարության»:

Մեր ճշտող հարցին, թե մտավախություն ունեք, որ ռուսները վերցնե՞ն  ձեր ձեռքից գործարանը, մեր զրուցակիցը վերահաստատեց իր խոսքը: «Եթե նոր տիպի աղաչափերը վերցրել են մեզանից, տվել են «Ավրորային», սա նշանակում է մեր ձեռքից առել են, մենք աղաչափի արտադրությունը իրենցից լավ գիտենք: Ասում են Հայաստանն այլ պետություն է, այլ պետության արտադրական ձեռնարկությանը չենք կարող ապավինել, դրա համար մենք այս բախտին արժանացանք», ասաց տնօրենը: Ըստ նրա, աշխատողների թիվը գնալով նվազեց, այս պահին 40 հոգի են, մինչդեռ անցած տարի 60- 70 են եղել:

Գործարանի տնօրենը իր մտահոգությունները փոխանցեց նախարար Արծվիկ Մինասյանին՝ ասելով, որ չի ուզում ռուսները փափուկ բարձ դնեն իրենց գլխի տակ ու խաբեն: Նախարարն ասաց, որ իրենք ռուսական կողմի հետ նախնական բանակցություններ են տարել, շարունակելու են բանակցությունները, իրենք պատրաստ են աջակցելու, որ տեխնոլոգիական վերանայումներից հետո այս գործարանը կարողանա ամբողջ հզորությամբ ապահովի նոր սերնդի աղաչափերի արտադրությունը Գյումրիում: Նախարարը նաև ասաց, որ իրենք օգնելու  արտահանման ապահովագրական ամբողջ սխեմայով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031