Այսօր դերասանուհի Թամար Հովհաննիսյանը Խորենացի փողոցում կոչ արեց Սերժ Սարգսյանին հեռանալ: Նա վստահեցրեց, թե հանրահավաքում հավաքվածները գեղեցիկ մարդիկ են, իսկ վերեւներում, իր խոսքերով՝ բորենիներ: Թամար Հովհաննիսյանը Տերյան արտասանեց. «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին,մեր երկիրը ավերված, բայց սուրբ է, եւ հին…»:
Անդրիաս Ղուկասյանն էլ հայտարարեց, որ ԱԱԾ-ի եւ կենտրոնական ոստիկանության շենքի մոտ են շարժվելու երթով, գնալու ու կոչ անեն զսպվածության՝ հաշվի առնելով նախորդ գիշերվա արյունալի պատահարը:
Ալեք Ենիգոմշյանն էլ զգուշացրեց, որ երթի մեջ կարող են լինել սադրիչներ եւ կոչ արեց զոհ չգնալ ուրիշների խաղերին. «Մենք վճռական ենք ապառաժի պես, ոչ մի միլիմետր հետ չենք կանգնում, բայց զգույշ եւ զգոն, տեղի չտանք սադրանքների, մեր երթը պսակենք հաջողությամբ ու հաղթանակով»:
Երեկ հարթակից կոչ էին արել հանրահավաքի մասնակիցներին իրենց հետ դհոլ ու զուռնա բերել: Պարզվեց՝ ոչ մեկը չէր բերել, ուստի միացրեցին ոչ կենդանի երաժշտություն, որի ներքո մի խումբ տղաներ Սերժ Սարգսյանի լուսանկարը սկսեցին պատառոտել, գցեցին ոտքերի տակ ու սկսեցին տրորել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ