Քիչ առաջ Խորենացի փողոցում հավաքված ցուցարարների մեծ բազմությունը մեկնարկեց: Երթի մասնակիցները պետք է անցնեն Նար-Դոս, Չարենց փողոցներով, Նալբանդյան փողոցով հասնեն Հանրապետության հրապարակ եւ վերադառնան դարձյալ Խորենացի փողոց:
Այս երթը, ըստ մասնակիցների, զսպվածության կոչ է՝ անցյալ գիշերվա արյունալի իրադարձություններից ելնելով: Ցուցարարները նպատակ ունեն այցելել ՀՀ ոստիկանության ազգային շենքի եւ ԱԱԾ-ի գրասենյակի տարածք:
«Ես կարծում եմ դինամիկ զարգացում ունենք, քաղաքացիների ճնշումը անընդհատ մեծանում է եւ միակ ուղին սա է լինելու, որ պարտադրելու են իշխանությանը իրական քայլերի գնալու»,-երթի ժամանակ այսպես խոսեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ պայքարը այնքան պետք է շարունակվի, մինչեւ հասնեն լեգիտիմ իշխանության:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ