ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը այսoր Խորենացի փողոցում հանրահավաքի ժամանակ իշխանություններին ներկայացրեց այն ճանապարհային քարտեզը, որով կարող են գնալ ու խնդիրը լուծել՝ առանց արյան:
Նա նախ խնդրի հանգուցալուծման տարբերակները թվարկեց. «Առաջին՝ տարբեր տեսակ անարժան ու անշնորհք մարդիկ ասում են՝ իշխանությունները պետք է վճռական քայլի դիմեն, այսինքն՝ փորձեն արյամբ լուծել հարցը: Դա հանցավոր վերաբերմունք է: Երկրորդ՝ «Սասնա ծռերի» տղաները զենքը վայր են դնում եւ ընդունում են այս իշխանությունների կողմից ողորմության արժանանալու նման ինչ-որ բան, որը նույնպես բացառվում է, հաջորդ տարբերակը նրանց պահանջների կատարումն է: Առաջին տարբերակը կբերի արյունահեղություն: Երկրորդ դեպքում ունենում ենք դարձյալ զոհեր, եւ միակ տարբերակը, որ զոհեր կարող են չլինել, դա այն է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Եթե որեւէ մեկը կարողանա այլ հիմնավոր տարբերակ առաջարկել, ես խոստանում եմ այլեւս քաղաքականությամբ չզբաղվել, չկա՛ այլ տարբերակ, բոլոր տարբերակները տանում են դեպի արյունահեղություն»:
Ըստ նրա, Սերժ Սարգսյանը պիտի հասկանա՝ այստեղ որեւէ մեկի քթից եկող արյունը շատ ավելի թանկ արժի, քան իր իշխանությունը. «Արժի՞ որ այդ մեկուկես տարվա անկատար իշխանության համար նա այսօր գնա զոհողությունների: Սերժ Սարգսյանը պետք է իր հրաժարականից առաջ անցումային կառավարություն ստեղծի: Այն մտնում է պառլամենտ, պառլամենտը չի հաստատում նրա ծրագիրը, ՍԵրժ Սարգսյանը արձակում է պառլամենտը, նշանակում է նոր ընտրություններ, ոստիկանները գնում են տուն, տղաները դուրս են գալիս, տեղի է ունենում արդարադատություն, ինչպես Թեհլերյանը գնաց հանձնվեց, իրավիճակը կփոխվի արմատապես: Կա հստակ ճանապարհային քարտեզ: Եթե ուզում են հարցը խաղաղ հանգուցալուծվի, սա՛ է ճանապարհը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև