Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա՛մ ես հենց հիմա ուտելիք եմ տանում, կա՛մ այլեւս այստեղ չեմ աշխատի». Հայրիկյանը ՄԻՊ-ին հորդորում է նախագահի մոտ մտնել

Հուլիս 26,2016 22:05

Այսօր Խորենացի փողոցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հիշեցրեց, որ ինքն էլ է ժամանակին Մարդու իրավունքների պաշտպանի դեր կատարել. «Երբ 1998-2002-ը ես հասարակական կարգով զբաղեցում էի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, մի մարդու բանտից ազատելու հարց կար: Ես նրան չէի էլ համակրում, բայց նա քաղկալանավոր էր: Դիմեցի Քոչարյանին, որ մեր պետության համար խայտառակություն է քաղկալանավոր ունենալը: Նա ասաց՝ այդ մարդը ավանտյուրիստ է: Ես ասացի՝ եթե դու ուզում ես ունենալ այդ քաղկալանավորը, ես չեմ կարող լինել մարդու իրավունքների պաշտպան այս պետության մեջ»:

Հայրիկյանը հորդորեց օմբուդսմեն Արման Թաթոյանին իր օրինակին հետեւել. «Թող գնա դիմի երկրի նախագահին, ասի՝ լսի, այսպես չի կարելի: Նրանք այնքան բարձր գտնվեցին, որ պատանդ կոչվողների առանց որեւէ նախապայմանի ազատ արձակեցին, հիմա դու նրանց մի կտոր հացի՞ց ես զրկում: Ինքը իր կոչման համաձայն պիտի գնա նախագահի մոտ ու ասի՝ կա՛մ ես հենց հիմա ուտելիք եմ տանում այդ մարդկանց եւ ջուր, կամ ես այլեւս այստեղ չեմ աշխատի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031