araratnews.am. Անցած գիշեր Ոստիկանության և «Սասնա ծռեր» ջոկատի միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորված Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։
Մինչ այս վերջիններս անհրաժեշտ բուժօգնություն էին ստանում Էրեբունի բժշկական կենտրոնում, սակայն դատարանի կողմից նրանց նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելուց հետո որոշվել է վիրավորներին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։