Խորենացիում է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Նա մոտենալով ամբիոնին ու հայտարարեց. «Սերժ Սարգսյանին պաշտոնի են բերել ռուսական հատուկ ծառայությունները, եւ նա պաշտպանում է ռուսական քաղաքականության շահերը»:
Նա ասաց, որ այդ քաղաքականությունն է՝ Հայաստանն առանց հայերի, նախագահն էլ ուզում է այդ ծրագիրն ի կատար ածել, արդեն դատարկել է Գյումրին. «Մեր օլիգարխները եւ պաշտոնյաները նաեւ քանդում են մեր երկիրը՝ էկոլոգիական իմաստով: Ամեն մեկը մի հանքի տեր է, ամեն մեկը մի ուժ է իրենից ներկայացնում եւ իրենցից ցածր գտնվող մարդկանց ստրկացած վիճակ են տալիս: Մեկին մի բնակարան են տալիս, մեկին՝ մի կտոր հաց, նրանք էլ սուս են մնում: Էդ ա այսպես կոչված «մտավորականությունը»: Մեր ազգն է մտավորականությունը»:
Նա դիմեց ոստիկաններին՝ ասելով՝ «Ես շատ կուզենայի իմ խորին հարգանքը ցույց տալ էս խեղճուկրակ զինվորիկներին, որովհետեւ իրենց կանգնացրել են: Էնքան փող էլ չեն ստանում, որ ասեմ փողի համար են»:
Ռուբեն Հախվերդյանը հորդորեց ոստիկաններին՝ մի՛ կանգնեք կառավարության կողքը, կանգնեք ժողովրդի կողքին. «Տղե՛րք ջան, եթե միջադեպ լինի, դուք կորցնելու ի՞նչ ունեք՝ ձեր չնչին աշխատավա՞րձը: Դուք նրա համար եք, որ պաշտպանեք ժողովրդին իր թշնամուն: Զինվորների աչքերին նայում եմ, ոնց որ անմեղ գառներ լինեն, կանգնել են՝ յանի ես ի՞նչ մեղք ունեմ, բերել կանգնացրել են»:
Կարդացեք նաև
Նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն է թշնամին մեր, որը լիքը բիզնեսներ ունի. «Ինչքան ես գիտեմ, մնացածը ԿԳԲ-ն կիմանա՝ ամեն մեկը ինչքան փողեր են դիզել»:
Ըստ Հախվերդյանի, գյուղերից չեն թողնում մարդկանց գալ հանրահավաքի, անընդհատ մեքենաները կանգնեցնում, զենք են ման գալիս ու զզվացնում են, որ տղաների կողքին չլինեն:
Հախվերդյանը կոչ արեց՝ ամեն մեկդ ձեր հետ 4 մարդ բերեք. «Ճիշտն ասած՝ կինս ուզում էր հետս գար, ասի՝ դու ի՞նչ գործ ունես գաս, հետո փոշմանեցի՝ գլխաքանակ ա, էլի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ