Սարի թաղի բնակիչներն անկարգություններ չեն արել վերջին հայտնի միջադեպերի ժամանակ: Այսօր Aravot.am-ին վստահեցրեց Սարի թաղի բնակիչը:
«Մի թեթեւ էնտեղ իրար կպան ու վերջ»,- ասաց նա:
Նրա պատմելով, Սարի թաղում կրքերը խաղաղվել են, բայց Սարի թաղցիները չեն հրաժարվել պայքարից, ամեն իրիկուն իջնում են Խորենացի փողոց. «Էս քսան տարի է՝ իշխանությունները ժողովրդին դարձրին ամենահետին աղքատը, դրա համար էլ այդ զինված միջոցը երեւի կփրկի ժողովրդին, ուրիշ ոչ մի բան: Շատ վատ վիճակ է, այս վիճակը, եթե շարունակվի, եթե չհաղթեն, եթե իշխանությունը չփոխվեց, երեւի մինչեւ տարեվերջ 200-300.000 կթողնեն, կգնան, այսօր մարդիկ իրենց հույսները դրել են զինյալների վրա, ինչի վրա հույս դնեն: Հարցերը կլուծվեն, եթե Սերժ Սարգսյանն ու իր թիմը հեռանան, ամեն ինչ լավ կլինի, որովհետեւ էլ տեղ չկա, թալանել են»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ