«Այսօրվա ձեր հայտարարությունը՝ կապված կեսգիշերն անց միջադեպին ի՞նչ պատահեց, որ փոխվեց: Բա դուք ասում էիք՝ բանակցություններ են գնում հուսալի է, հուսալի չի եւ այլն Ժողովրդի իշխանությունը զավթած վարչախումբը արդեն 10 օր է ՝ բանակցությունների իմիտացիա է անում»,- այսօր Խորենացի փողոցում հանրահավաքի մեկնարկին դիմելով ԱԱԾ-ին՝ ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Ըստ նրա, վարչախումբը ձեւացնում է, թե բանակցում է, խաբում է, ասում էր՝ պատանդները թողեք, հետո կսկսենք խոսել, պատանդները թողում են, ասում են՝ զենքերը վայր դրեք. «Պատանդների հանձնման օրը պայմանավորվում է մամուլի կետ տեղադրել, մամուլի հետ հանդիպումից 2 ժամ հետո մամուլին էդտեղից ռադ է անում, եւ այսօր մենք գտնվում ենք այս իրավիճակում:
Նա կրկնեց Սասնա ծռեր խմբի պահանջները՝ ասելով, որ եթե խոսվում է ողջամիտ լուծումների մասին, այդ լուծումներն առաջարկում է Ժիրայր Սեֆիլյանը եւ մերժվում Սերժ Սարգսյանի կողմից. «Եթե այս իրավիճակը հասնի արյունահեղության, պարզ է, թե ով է պատասխանատուն: Առաջին օրվանից կա պատրաստակամություն այս ամենն ավարտել հանգիստ, բայց այնպես, որ Հայաստանը հաղթած դուրս գա, բայց Սերժ Սարգսյանը համառում է: Համարում է, որ եթե փոքր զիջում անի, դա իր համար ձնագնդի ազդեցությունն է ունենալու: Ինքը ոչ թե ուժեղ է, այլ շատ թույլ է, մենք ենք ուժեղները: Ինքը այնպիսի վիճակում է, որ ոչ կարող է համարձակվել գրոհել, ոչ էլ կարող է զիջումների գնալ, որովհետեւ երկու դեպքում էլ իր վերջն է:
Նա ասաց, որ ժողովրդից է կախված տղաների սկսած խենթությունը հասցնել իր ավարտին: Ենիգոմշյանը կոչ արեց սփյուռքին, որ արագացնեն հաղթանակը. «Հաղթանակը մերն է, կասկած չկա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ