Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ո՛չ զինյալներին, ո՛չ ոստիկաններին արյան բերան մի՛ տարեք, նրանք մերն են». Սարի թաղի բնակչի խնդրանքը՝ իշխանություններին. (Տեսանյութ)

Հուլիս 26,2016 21:02

Սարի թաղի վերջին դեպքերից հետո, երբ բնակիչների ու ոստիկանների միջեւ բախումներ էին՝ անցել են օրեր, իսկ դեպքերի մասին այսօր հիշեցնում են քարե պատնեշները, փողոցներում թափված քարերն ու բեռնատար մեքենաները, որոնք պատնեշ են բնակիչների ու ոստիկանների միջեւ:

Aravot.am-ն այսօր շրջել է Սարի թաղով, բնակիչներից հետաքրքրվել, Սարի թաղցիները դեռ նույն ոգով պայքարո՞ւմ են, թե իրականությանը համապատասխանում են լուրերը, որ նրանց վախեցրել են:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներով շրջանառվեցին լուրեր, որ Սարի թաղի մի խումբ ակտիվ ցուցարարների ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի տղաները հենց պատգամավորի աչքի առջեւ ծեծի են ենթարկել, վախեցրել՝ սպառնալով, որ ավելի վատ կլինի, թե փողոց էլի դուրս գան:

Բնակիչները մեզ հետ զրույցում նման տեղեկություններ չհայտնեցին՝ չգիտեին: Նրանք դժգոհեցին իշխանություններից, որ երկիրը հասցրել են այս վիճակին, որ զինյալ խմբեր են ոտքի ելել:

Բնակիչներից մեկն էլ ասաց, որ Սարի թաղում, երբ ցուցարար բնակիչները խաղաղվեցին, ցույցերը դադարեցրին, իրենց թաղամասի ջրի ու գազի խնդիրները կարգավորվեցին: Հիշեցնենք, որ բնակիչներն ավելի վաղ բողոքում էին, որ գազն ու ջրամատակարարումն իրենց թաղամասում անջատված է:

«էսքան ժամանակ հեռուստացույց նայեցի, չտեսա բանակցություններ: Կանգնում են, ասում՝ հանձնվեք, հանձնվել բառը դեռ չի նշանակում բանակցություն: Բանակցությունը շատ լավ ենք հասկանում՝ ինչ է, նստել սեղանի շուրջ, հավասարը հավասարի հետ զրուցել՝ ինչ է կատարվում, պահանջն ինչ է: Չենք ասում՝ զինյալների կամ ժողովրդի պահանջները հարյուր տոկոսով կատարել, չի լինի հարյուր տոկոսով, բայց հաշվի նստել մեկը մյուսի հետ: Եթե պոստերը կարողացել են զբաղեցնել, թող իշխանությունները մտածեն սթափ ու ճիշտ… իմ ձեռքից ինչ է գալիս, եթե իմ ձեռքից որեւէ բան գար, ղեկավարությանն էլ կխնդրեի՝ այս երիտասարդներին արյան բերան չտանեն, ոչ զինյալներին, ոչ ոստիկաններին,  հագուստը նկատի չունենանք, դա նրանց աշխատանքային հագուստն է, զինյալներն էլ են մերը, նրանք լեգենդ են, քիչ ճանապարհ չեն անցել, միայն հերոսը դեռ քիչ է»,- ասաց Սարի թաղի բնակչուհին:

Նա, ինչպես եւ մյուս բնակիչները խուսափեցին ներկայանալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031