Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նորատ Տեր-Գրիգորյանց. «Խնդրում եմ այդ մարդկանց՝ ողջ և առողջ լքել գրավված գունդը ՝ ներողություն խնդրելով ողջ հայությունից».168.am

Հուլիս 26,2016 20:12

1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը խոր ցավ է ապրում՝ տեսնելով Հայաստանում առկա խնդիրները, սակայն չի ողջունում հարցեր լուծելու՝ «Սասնա ծռեր» խմբավորման ընտրած պայքարի միջոցները:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանում «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններին՝ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ ՊՊԾ գնդի գրավումը մեծ սխալ է, դա ահաբեկչական ակտ է պետության, հայկական գործոնի, հայ ժողովրդի դեմ:

«Այդ անկարգությունը, որին նրանք դիմել են, սխալ է, հակաժողովրդավարական, հակասահմանադրական է: Իմ կարծիքն այն է, որ նման բաները կատեգորիկ կերպով վտանգավոր են հայ ժողովրդի համար: Հայաստանում Մայդանների ձևավորումն անցանկալի է, դա հայ ժողովրդի դեմ հանցագործություն է: Կարծում եմ, որ ՊՊԾ գունդը գրաված մարդիկ պետք է ինքնուրույն լքեն այդ տարածքը, ես միայն չեմ ասում, որ պետք է հանձնվեն, այլ ավելին՝ պետք է ներողություն խնդրեն հայ ժողովրդից՝ իրենց խուլիգանական գործողությունների համար:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ`«168.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Ինչու՞ իշխանությունների հանցավոր գործողություններին գեներալը երբեք չանդրադարձավ: Ինքը շատ լավ տեղյակ է նաև բանակում կատարվող հանցագործությունների մասին: Մեր պետությունը մեզ համար շատ թանկ է: Բայց այս պետության մեջ ինչ որ մի բան էլ հայ ժողովրդինը պիտի լինի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031