Հուլիսի 26-ի գիշերը ժամը 2-ի սահմանում ոստիկանների եւ «Սասնա ծռերի» միջեւ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով «Սասնա Ծռերի» վիրավորված անդամ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը: NEWS.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ ինքն առավոտից ներգրավվել է որպես պաշտպան, սակայն, անհասկանալի պատճառներով Աշոտ Պետրոսյանին հանրային պաշտպան է տրամադրվել:
Գիշերը փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին էլ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հովհաննես Հարությունյանի պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը:
«Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով։ Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչում և ցուցմունք չի տալիս»,-ասաց նա:
Կարդացեք նաև