Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան հասկացա երեկ գիշերվանից` որոշում է կայացված ուժային մեթոդով հարցը լուծել». Ստեփան Գրիգորյան

Հուլիս 26,2016 18:50

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը հենց այս հանգամանքով էլ պատճառաբանեց այն, որ երկու-երեք օր է`իշխանությունները ոչ ջուր են տալիս «Սասնա ծռերի» տղաներին ոչ ուտելիք, ոչ բուժսպասարկում ոչ կապ, ոչ լույս:

Պարոն Գրիգորյանը համեմատական տարավ ոստիկանների` հուլիսի 20-ի բռնությունների և թուրքերի`1915-ի վարքագծի միջև. «Ո՞վ է ավելի լավը` թուրք ասկյա՞րը, որը 1915-ին կոտորում էր, թե՞ ՀՀ իշխանությունները»:

Պարոն Գրիգորյանը հիշեցրեց, որ երբ հայերը պաշարված էին, հայերին բերում էին ուտելիք ու ջուր, թուրք ոստիկանները ստուգում էին, որ զենք չլինի,բայց թողնում էին: Իսկ ի՞նչ են անում մերոնք` հարց հնչեցրեց պարոն Գրիգորյանը:

Ստեփան Գրիգորյանը համոզված չէ, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների և ՀՀ իշխանությունների միջև բանակցություններ են ընթանում:

Այնուհետև պարոն Գրիգորյանը մի քանի առաջարկ արեց. «Հաշվի առնելով, թե ինչ դաժանությամբ այդ ոստիկանները կվերաբերվեին ադրբեջանցիների հետ, եթե այդպիսի դաժանությամբ էին հուլիսի 20-ին  վերաբերվում ՀՀ քաղաքացիների նկատմամբ` առաջարկում եմ նրանց խմբին ուղարկել ճակատ: Երկրորդ առաջարկս այն է, որ դիպուկահարները դուրս այդ զոնայից: Դիմում եմ ոստիկաններին` չկատարել հանցավոր հրամաններ»:

Պարոն Գրիգորյանի համոզմամբ` իշխանությունները վախենում են զիջման գնալ, մտածում են, որ եթե զիջման գնան, դա կընկալվի թուլության նշան: Մինչդեռ ըստ պարոն Գրիգորյանի`ճիշտ կլիներ, որ երբ ոստիկաններն ազատ արձակվեցին, ազատեին Սեֆիլյանին. «Նա ոչ մի վտանգ չի սպառնում, դա շատ լուրջ մթնոլորտ կփոխեր: Բայց, ինչքան ես հասկացա  երեկ գիշերվանից, որոշում է կայացված  ուժային մեթոդով հարցը լուծել: Միգուցե մեծ խմբով չուղարկել ջարդել, ցրելու, բայց կամաց-կամաց նրանց խեղդելու, ինչը հակասում է միջազգային բոլոր նորմերին»:

Ստեղծված իրավիճակում ըստ Ստեփան Գրիգորյանի` ճիշտ կլինի, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես գա հայտարարությամբ, որ տարածքների հանձնումը չի նախատեսվում, ինչը ընդհանուր լարվածության ֆոնը կհանի. «Այս ամենն ուղղակիորեն կապ ունի այս իրադարձությունների հետ:

Ժիրայր Սեֆիլյանն առաջինն էր, որ հայ ժողովրդին ասաց, որ ապրիլին ունեցանք տարածքային կորուստներ, ու իր ձերբակալությունը շատերը կապում են հենց դրա հետ: Երկրորդ քայլը` ազատում են Սեֆիլյանին: Կասկած չունեմ, որ որպես պետականամետ նա կարող է մտնել, այդ տղաների հետ խոսել: Երրորդը, որն առաջարկում եմ իշխանություններին` պրովոկացիների չգնալ: Տվեք ազատ ինտերնետային կապ տղաներին, ինչը խոստացել եք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031