Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց Շանթ Ոսկերչյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի

Հուլիս 26,2016 17:50

Վարչական դատարանում դատավոր Անի Հարությունյանը հրապարակեց Շանթ Ոսկերչյանն ընդդեմ ԱԱԾ-ի գործով վճիռը:

Դատարանը մերժեց Շանթ Ոսկերչյանի հայցը եւ այդպիսով՝ Ազգային անվտանգության ծառայության գործողությունները ճանաչեց իրավաչափ:

Հիշեցնենք՝ մայիսի 21-ին ժամանել է Հայաստանի Հանրապետություն, այնուհետեւ օդանավակայանում մոտ տասներկու ժամ պահվելուց հետո իր կամքին հակառակ հետ է ուղարկվել Փարիզ: Հետագայում պարզվել է, որ հայցվորի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության կողմից, քանի որ նրա տվյալները ներառվել են Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացի քաղաքացիների բանկում:

Կողմը դատարանից պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել ԱԱԾ գործողությունները, մերժումն անվավեր ճանաչել եւ հայցվորի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ-ում անցանկալի օտարերկրացիների տվյալների բանկից

Նշենք նաեւ, որ ԱԱԾ-ն շուտով հանել էր այդ արգելանքը եւ Շանթ Ոսկերչյանը կարող է ազատ մուտք գործել Հայաստան:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031