Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երևանում տեղի ունեցավ հայրենադարձ նկարիչ Մարիամ Ղարիբյանի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը

Հուլիս 26,2016 17:17

Հուլիսի 26-ին Երևանի պատմության թանգարանում ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ բացվեց Չեխիայից հայրենադարձված նկարիչ, ասեղնագործության վարպետ և ձևավորող Մարիամ Ղարիբյանի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը:

Բացման խոսքով հանդես եկավ Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:

6

Արվեստագետին մաղթելով ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ՝ ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասված էր. «Հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ Մարիամ Ղարիբյանն արարել է, հոգևոր սնունդ առել ու ստեղծագործելու պարարտ հող գտել՝ Հայաստան պարբերական այցելությունների ժամանակ: Մարիամն ինքնատիպ արվեստագետ է, ով ունի իր ձեռագիրը և ում անչափ քնքուշ ու նուրբ հոգին արտացոլվում է աշխատանքներում, մասնավորապես՝ Այնթապի ասեղնագործության մեջ: Վստահ եմ, որ Մարիամի իրական հաջողությունները նոր պիտի թակեն դուռը, և մենք պիտի է՛լ ավելի հպարտանանք ու հիանանք նրանով թե´ որպես նկարչի, թե´ որպես ասեղնագործի, թե´ որպես հագուստների ձևավորողի՝ Հայրենիքում և նրա սահմաններից դուրս»:

3

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքապետարանը սիրով և հպարտությամբ է աջակցել Մարիամ Ղարիբյանի աշխատանքների ցուցադրության կազմակերպմանը:

Արվեստագետին շնորհավորեցին Հայկական արհեստների զարգացման կենտրոնի փոխտնօրեն Անուշ Շարամբեյանը, նկարիչ-դիզայներ Նուռը, ոճաբան-մոդելավորող Արամ Նիկոլյանը: Նրանք ընդգծեցին, որ Մարիամը, ժամանակակից զգեստների ձևավորման մեջ օգտագործելով հայկական ավանդական ասեղնագործությունը, իր աշխատանքներում յուրօրինակ ձեռագրով համադրել է հինն ու նորը:

7

Այնուհետև ելույթ ունեցավ Մարիամ Ղարիբյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը և անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանին՝ Հայրենիքում աշխատանքների ցուցադրությունը կազմակերպելու և բարձր գնահատանքի համար: Հայրենադարձ նկարիչն իր երախտագիտության խոսքը հայտնեց նաև Երևանի քաղաքապետարանին, նկարիչ-դիզայներ Նուռին աջակցության համար: «Ինձ համար այս ցուցահանդեսն ամենակարևորն է, քանի որ կազմակերպվել է Հայրենիքում: Համոզված եմ, որ մայր հողն ինձ ուժ է տալու և դեռ ստեղծելու եմ արժեքավոր աշխատանքներ»:

Մարիամի աշխատանքների ցուցադրություններ են կազմակերպվել Եվրոպայի մի շարք երկրներում և ԱՄՆ-ում: Չեխիայում բնակվելու տարիներին տեղի հայ համայնքում Մարիամը ակտիվ գործունեություն է ծավալել՝ նկարչություն և ասեղնագործություն դասավանդելով հայկական շաբաթօրյա դպրոցում:

Երևանում Մարիամ Ղարիբյանի աշխատանքների ցուցահանդեսը կտևի 10 օր:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031