Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների և ավերածությունների կապակցությամբ:
«Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության հետևողական ջանքերի և չին ժողովրդի միասնականության, իմաստության ու աշխատասիրության շնորհիվ կհաջողվի հնարավորինս արագ հաղթահարել աղետի հետևանքները»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ