Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լրագրողն ընդդեմ ոստիկանապետի» գործով նիստը հետաձգվեց

Հուլիս 26,2016 16:41

Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց «լրագրողի հայցն ընդդեմ ոստիկանապետի» գործով քննությունը: www.1in.am կայքի լրագրող Սիրանույշ Պապյանը դիմել է ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի`պատիվը եւ արժանապատվությունը վիրավորելու հայցով: Հիշեցնենք, ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում, լրագրողի դիտարկմանը, որ ոստիկանության բարեփոխումները տեսանելի չեն, Վլադիմիր Գասպարյանը պատասխանել էր. «Ես էլ ձեր մեջ կին չեմ տեսնում»:

Հայցվորի ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց դատարանին`հայցի հիմքի առարկայի լրացում կամ փոփոխություն կատարելու համար հետաձգել նիստը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, ժամը 15.00:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031