Այս պահին Խորենացի փողոցում մոտ երեք տասնյակ մարդ կա: Մարդկանց նյարդերը լարված են ու ժամանակ առ ժամանակ միմյանց չեն հասկանում, ամեն բառը մի անհատի կամ փոքրիկ խմբի վրա այսպես ասած սադրանքի տպավորություն է ստեղծում:
Օրինակ, քիչ առաջ մի երիտասարդ աղջիկ եւ մի տղամարդ թեթեւ բանավեճի բռնվեցին, որի ժամանակ ներկաներից մեկը այդ աղջկան ներկայացրեց որպես տուժածներից մեկի բարեկամ: Լրագրողներից մեկը մոտեցավ աղջկան, հետաքրքրվելու, թե տուժածներից ում բարեկամն է, որին այդ աղջիկը պատասխանեց կոշտ ու կոպիտ՝ «դուք ո՞վ եք, դուք ինձ նման հարց տալու իրավունք չունեք»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ