Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհը մոտ 10 օր է՝ ոստիկանները փակել են, մուտք ունեն միայն ոստիկանության եւ համապատասխան ծառայությունների ավտոմեքենաները, բայց ժամանակ առ ժամանակ «պատից» այն կողմ անցնում են նաեւ այլ մեքենաներ, որոնց ուղեկցում է որեւէ ոստիկան:
Aravot.am-ի հարցին՝ դրանք ի՞նչ մեքենաներ են, ոստիկանները պատասխանեցին. «Այդ մեքենաների վարորդները արգելափակոցից այս կողմ ապրող մարդիկ են: Մենք նրանցից անձնագրերով ճշտում ենք, որ իսկապես այնտեղի բնակիչներ են եւ ուղեկցում ենք: Նույն կերպ վարվում ենք նաեւ հետիոտների հետ: Բայց թե մեքենաները, թե մարդկանց ստուգում ենք անվտանգության նկատառումներից ելնելով: Սա մտնում է մեր ծառայության իրավասության մեջ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ