Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խորենացի փողոցում ծեծված ազատամարտիկը «Սասնա ծռերին» հորդորում է`վայր դնել զենքը (Տեսանյութ)

Հուլիս 26,2016 15:26

Քիչ առաջ Խորենացի փողոցում, «Սասնա ծռերի» կողմից գրավված ՊՊԾ գնդի հարակից տարածքում էր Վիկտոր Գրիգորի Բենինչյանը: Նա ներկայացավ իբրեւ  մարշալ Բաբաջանյանի քրոջ թոռ եւ «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար Արմենակ Արմենակյանի տեղակալ:

Ըստ ազատամարտիկի, իրեն երեկ 17.20-ի սահմաններում ոստիկանները ծեծել են այն բանի համար, որ նա ցանկացել է մտնել ՊՊԾ գնդի տարածք եւ հորդորել Պավլիկ Մանուկյանին`վայր դնել զենքերը, քանի որ «հայը հայի դեմ չպիտի դուրս գա»:

Ըստ մեր զրուցակցի, ինքը փորձել է ճեղքել ոստիկանական պատնեշը եւ ներս մտնել, այդ պատճառով էլ իրեն քաշքշել են, հետո հետեւից խփել: Նրան տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց: Գիշերն այնտեղ է անցկացրել, առավոտյան տեսել է, որ իրեն լավ է զգում, կրկին եկել է:

Ասաց, որ ոստիկաններն այսօր իրեն լսել են, խոստացել են Վլադիմիր Գասպարյանին փոխանցել իր միջնորդական առաքելության ցանկությունը եւ պատասխան տալ իրեն: Մեր զրուցակիցը պնդում է, որ միջնորդական առաքելություն իրականացնել իրեն խնդրել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ծեծող հայ says:

    այո, հայը հայի դեմ չպիտի դուրս գա, հայը հային պիտի ծեծի, լաաաաավ ծեծի, սատկացնի…իսկ դե քցելը, թալանելը, կողոպտելը, նվաստացնելը…սովորական ամենօրյա բաներ են, որ հայը պիտի հային անի, ոնց մուսուլմանը նամազը…. էս բիձեն էլ լավա չներկայանար…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031