Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Համախմբում». Թույլ չտալ հասարակության և ոստիկանության միջև թշնամանքի զարգացման միտումները

Հուլիս 26,2016 15:18

Պաշտոնական գրանցումից հետո կայացել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության առաջին նիստը։ Օրակարգում եղել է մեկ հարց՝ «Սասնա ծռեր» խմբի շուրջ և երկրում ստեղծված իրավիճակը:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը՝

1. Բացառել խնդրի լուծման ուժային տարբերակը:

2. Անհապաղ լուծել «Սասնա ծռերի» անդամների սննդի, բուժօգնության խնդիրները: Սա էապես կլիցքաթափի լարվածությունը հասարակության մեջ:

3. Թույլ չտալ հասարակության և ոստիկանության միջև թշնամանքի զարգացման միտումները: Այդ ուղղությամբ անել անհրաժեշտ քայլեր` ապահովելով խաղաղ ցույցերի և երթերի լիակատար անվտանգությունը։ Որպես բարի կամքի դրսևորում՝ առաջարկում ենք կարճել ոստիկանության հետ բախումների ընթացքում ցուցարարների դեմ հարուցված քրեական գործերը:

4. Ջանքեր գործադրել՝ նպատակ ունենալով գտնել հանրության համար ընդունելի և խաղաղ հանգուցալուծում։

Մենք ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ ստեղծված իրավիճակն արդյունք է իշխանությունների վարած քաղաքականության։ Ակնհայտ է, որ հանրային լայն պահանջ կա երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու համար։

Կոչ ենք անում մեր կուսակիցներին և համակիրներին ցուցաբերել քաղաքացիական ակտիվություն՝ մասնակցելով բոլոր տիպի խաղաղ հավաքներին ու միջոցառումներին։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031