Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակը 25 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից

Հուլիս 26,2016 15:36

Սևանա լճի մակարդակը սույն թվականի հուլիսի 26-ի դրությամբ 25 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի համաձայն, լճի մակարդակը այս տարվա հուլիսի 26-ի դրությամբ եղել է 1900.73մ, իսկ անցյալ տարի՝ նույն օրը, այն 1900.48 մ էր:

Նշենք, որ այս տարվա ամենաբարձր ցուցանիշը եղել է սույն թվականի հունիսի 30-ին և հուլիսի 1-ին, երբ լճի մակարդակը բարձրանալով հասավ 1900.77 մ-ի, այնուհետև մեկ սանտիմետրով իջավ և մինչև հուլիսի 15-ը պահպանեց 1900.76մ մակարդակը, ապա աստիճանաբար սկսեց նվազել:

 

ԷկոԼուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031