Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է երեխաների սննդակարգը համալրել բանջարեղենի և մրգի տեսականիով, ինչպես նաև ապահովել հեղուկի անհրաժեշտ քանակություն

Հուլիս 26,2016 14:52

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների կողմից մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է վերահսկողությունը քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների, որակի և պահպանման նկատմամբ։

Հաշվի առնելով ամռան ամիսների ջերմաստիճանային բարձր ֆոնը՝ հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը սննդամթերքի պահպանման համար անհրաժեշտ ջերմաստիճանը և պայմաններն ապահովելու ուղղությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվում նաև ճաշացանկերի համապատասխանությանը եղանակային պայմաններին: Ըստ այդմ` հանձնարարվել է երեխաների սննդակարգը համալրել բանջարեղենի և մրգի տեսականիով, ինչպես նաև ապահովել հեղուկի անհրաժեշտ քանակություն:

Այցելությունների ընթացքում տեղերում պատասխանատուներին տրվել են համապատասխան ցուցումներ`սահմանված բոլոր չափանիշները խստագույնս պահպանելու նպատակով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031