Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեֆիլյանին ազատ արձակել կամ արտաքսել». Արշակ Սադոյանի առաջարկը

Հուլիս 26,2016 14:24

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը «Սասնա ծռեր» զինված խմբի շուրջ ստեղծված իրավիճակում առաջարկում է` ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին կամ արտաքսել: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց Սադոյանը, ապա շտապեց հավելել, որ դա պարզապես առաջարկ է. «Չեմ գտնում, որ իմ առաջարկները ներդաշնակ մշակված են: Կասկածում եմ` լավ առաջարկ է, թե ոչ, բարդություններ էլ կան: Ուղղակի հստակ լուծում չեմ տեսնում: Միգուցե ազատել եւ ուղեկցել երկրից դուրս…Փափուկ տարբերակ է»:

Նկատառմանը` այդ դեպքում «լիսկաներին» եւ մյուսներին եւս պետք է արտաքսե՞ն, Սադոյանը հակադարձեց` ասելով. «Պրիչո՞մ տուտ Լիսկա, նա ի՞նչ կապ ունի սրա հետ…», ապա հավելեց. «Եկեք հանցագործներին հայրենասերների հետ մեկ շրջանակում չդնենք»:

Մեկ այլ նկատառմանը, թե հասարակությունը համաձայն չի լինի Ժիրայր Սեֆիլյանին արտաքսելու հետ, Արշակ Սադոյանն այսպես արձագանքեց. «Եթե պետք է նստեցնեն, ավելի լավ է արտաքսեն»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armen Sarkisian says:

    Вот и старость… А где же мудрость?

    • Մարգար Մախսուդյան says:

      Առաջարկից բխում է, որ հայրենասեր նվիրյալին պետք է արտաքսել, իսկ հանցագործ տականքին՝ թողնել՝ շարունակելու կեղեքումներն ու անպատիժ բռնությունները…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031