Լրահոս
Օրվա լրահոսը

«Զենքերը վայր դնելը տեխնիկական մասն է». Բորիս Նավասարդյանը՝ իրավիճակից հաղթած դուրս գալու մասին

Հուլիս 26,2016 14:18

«ՊՊԾ գնդի ստեղծված իրավիճակի հետ կապված բանակցությունները կարելի է բաժանել 2 մասի: Առաջին մասը զինված այս իրավիճակից ազատվելն է՝ զենքերը վայր դնել եւ այլն, որը տեխնիկական մասն է: Բայց ինչ կարելի է փոխել միջավայրի առումով»,-այսօր աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներին Հայաստանի դիմակայման ռեսուրսների մասին քննարկման ժամանակ ասաց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նա վկայակոչեց հանրահավաքի ժամանակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի ելույթը՝ ասելով, որ մինչ այդ՝ նախորդ օրերին չէր երեւում որեւէ մոդել, որով կարելի էր շարժվել. «Երեկ հնչեց, որ լուծումը կարող է լինել այն երաշխիքները, որը կարող է տալ իշխանությունը հայ հասարակությանը: Ապստամբներին չի կարելի տարանջատել հասարակությունից: Բանաձեւը լուծման կայանում է նրանում, որ հասարակությունը եւ ապստամբները ստանան երաշխիքներ, որ այս երկրում ինչ-որ բան փոխվելու է»:

Հարցին՝ խոսքո՞վ պետք է տա երաշխիքներ՝ Բորիս Նավասարդյանը պատասխանեց, որ երաշխիքները պետք է լինեն հստակ. «Եթե նման երաշխիքներ ստեղծվեն, դա այն հանգուցալուծումն է, որը դուրս կբերի այս իրավիճակից հաղթած: Մնացած բոլոր դեպքերում մեր հասարակությունը պարտված է դուրս գալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031