Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրք դեսպանը մեկնաբանել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցը. Trend

Հուլիս 26,2016 14:14

Վերջին օրերին Թուրքիայի որոշակի շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում, որ թուրքական դիվանագիտությունը 2016թ. հուլիսի լույս 16-ին տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձից առաջ ցանկանում էր կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները։

Հենվելով թուրքական դիվանագիտության սեփական աղբյուրների վրա՝ «Հուրիեթի» հոդվածագիր Ֆաթիհ Չեքիրգեն գրեց, որ 2016թ. հուլիսի 14-15-ը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում քննարկվել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, որի ընթացքում Չավուշօղլուն փորձել է շոշափել թեմայի վերաբերյալ ադրբեջանական կողմի տրամադրությունները։

Դրանից հետո արդեն Չավուշօղլուն հայտարարեց, որ չնայած Թուրքիայի և Հայաստանի միջև չկա որևէ շփում, բայց միջազգային գագաթնաժողովների ընթացքում ինքը ողջունում է Հայաստանի իր գործընկերոջն ու զրուցում նրա հետ։

Այս դեպքերից հետո Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում հնարավոր նոր զարգացումների մասին խոսել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշքունը, որի խոսքերը փոխանցել է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը։

Թուրքիայի դեսպանն ասել է հետևյալը. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի դիրքորոշումը հայտնի է՝ հարաբերությունների կարգավորումը կապված է ադրբեջանական բռնազավթված հողերի ազատմամբ»։ Դեսպանի խոսքերով՝ միայն դրանից հետո, Ադրբեջանի հետ քննարկումների արդյունքում համատեղ որոշում կկայացվի, թե ինչ ձևաչափով կարող են կարգավորվել հարաբերությունները Հայաստանի հետ։

Դեսպան Ջոշքունի խոսքերով՝ Չավուշօղլուի՝ Բաքու կատարած այցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, և թուրքական կողմը հավաստիացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Թուրքիայի համար կարևոր է այնքան, որքան Ադրբեջանի համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031