Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարդ շախմատ է. Սերժ Սարգսյանը խաղում է Պուտինի, Ալիեւի, Արեւմուտքի եւ «Սասնա ծռերի» հետ». Գեւորգ Տեր-Գաբրիելյան

Հուլիս 26,2016 14:07

Այսօր «Աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներն ու դրանց դիմակայման Հայաստանի ներքին ռեսուրսները» թեմայով կլոր սեղանի ժամանակ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը բանախոս, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանին հարցրեց՝ առաջին անգամ մեր պատմության մեջ ՀՀ ներքին քաղաքականության զարգացումների վերաբերյալ ունեցել ենք տարբեր արձագանքներ ԵՄ-ից, ԱՄՆ-ից եւ ՌԴ-ից: Որ նրանք ուղղակիորեն հակադրության մեջ մտնեն՝ այդպիսի բան չի եղել, ինչպե՞ս դա կմեկնաբանեք: Նա պատասխանեց. «Շատ դժվար է մեկնաբանել ՀՀ-ում իրավիճակը, պետք չէ օգտագործել կարծրատիպեր՝ իրադրությունը մեկնաբանելու համար. «Բարդ շախմատ է, որտեղ ոչ թե մի հոգի գրոսմայստերը խաղում է մի խաղացողի հետ, այլ յուրաքանչյուր խաղացող խաղում է մի քանի տախտակի վրա միմյանց հետ: Օրինակ, Պուտինը խաղում է Ալիեւի, Արեւմուտքի եւ Սերժ Սարգսյանի հետ: Ալիեւը խաղում է նույն խաղացողների հետ:

Սերժ Սարգսյանը խաղում է Պուտինի, Ալիեւի, Արեւմուտքի հետ եւ «Սասնա ծռերի», ժողովրդական շարժման հետ: Եթե Զախարովայի խոսքն ենք վերցնում, որպես Պուտինի վարչակարգի դիրքորոշում, ապա իրադրությունը շատ պարզ է դառնում: Պուտինը Ադրբեջանից մի բան է ուզում, Ադրբեջանն ասում է՝ դե, մի նվեր տուր, ես այդ բանը կանեմ: Պուտինը Սերժ Սարգսյանին ասում է՝ մի նվեր տուր, Սերժ Սարգսյանը Արեւմուտքին ասում է՝ Պուտինին ասեք, որ չեմ կարող, որովհետեւ այստեղ այսպիսի իրադրություն է: Եթե հանկարծ իմ վարչակարգը գնա, կարող է շատ ավելի վտանգավոր վարչակարգ գա կամ քաոս գա: Զախարովան կամ այլ ռուսաստանյան խոսափողներ պարզորոշ կերպով սա ասացին: Մեզ համար, որպես ՀՀ քաղաքացիներ, սա ստեղծում է բավականին դժվար իրադրություն: Ոչ այն դիրքորոշումն է ճիշտ, որ եկեք չխառնվենք Խորենացի փողոցում իրադարձություններին, որովհետեւ չի կարելի իրադրությունը ճոճել, ոչ էլ այն դիրքորոշումն է ճիշտ, որ եկեք չխառնվենք»:

Gevorg_Ter-Gabrielyan_2

Նա հիշեցրեց 88-89-ի իրադրությունները, երբ այն պահն էր գալիս, երբ ի վերջո Դեմիրճյանը թողեց գնաց. «Հավասարակշռության կետ է կոչվում դա: Երբ գնդակը թենիսի ցանցի վրա է գտնվում ու չգիտես՝ ա՞յս կողմ է ընկնում, թե՞ այն»:

Մոսկվան ջղաձգվել է, ՌԴ-ն Զախարովայի շուրթերով ինչ-որ բան է ասում,ՊՊԾ գնդում ի՞նչ եք կանխատեսում՝ հաշվի առնելով ՌԴ-ի պահվածքը եւ ԵՄ-ի՝ անմիջական միջամտությունների առումով: Գեւորգ Տեր-Գաբրիելյանն ասաց, որ կանխատեսում չի կարող անել, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե վաղը ինչ կլինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տաղանդավոր խոխա says:

    Այն ո՞վ է ով –
    Քոչին ,,քցեց,,
    Դոդին բամփեց
    Ժողովրդի վզին դրեց
    Աթոռ գրկեց
    Հավերժ նստեց
    Պուտի, եվրո,
    Թուրք ու թաթար
    Իրար խառնեց
    Ռիո մեկնեց
    Խաղեր դիտեց …

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031