Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թե ինչպես է 113 տարեկան կինը Թուրքիայում «պաշտպանում է ժողովրդավարությունը». «Անադոլու»

Հուլիս 26,2016 14:00

2016թ. հուլիսի լույս 16-ին Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունները կոչ արեցին հասարակությանը դուրս գալ քաղաքների հրապարակները և թույլ չտալ զինվորականներին զավթել իշխանությունը։ Այս կոչից հետո քաղաքացիները մինչև օրս շարունակում են հրապարակներում մնալ և իրենց բնութագրմամբ՝ «պաշտպանել ժողովրդավարությունը»։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի իշխանությունների կոչով փողոց դուրս եկածների շարքերում է նաև 113 տարեկան Այշե Քարաբուբերը։ Տարեց այդ կնոջ մասին անդրադարձում լրատվամիջոցը նշում է, որ 113 տարեկան տատիկին մեքենայով հրապարակ են բերել թոռները։ Կարելի է լսել, թե ինչպես է տարեց կինը աղոթում հայրենիքի համար, իսկ նրա ձեռքերում կարելի է տեսնել թուրքական դրոշը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031