Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաձգությունից տուժած «Սասնա ծռերի» անդամները միջին ծանրության վնասվածքներ են ստացել․վիճակը կայուն է

Հուլիս 26,2016 13:23

Երեկ պարեկապահակային գնդի տարածքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխված «Սասնա ծռեր» խմբի երկու անդամներին վիրահատել են։ Այս մասին Aravot.am-֊ին հայտնեցին բժշկական կենտրոնից։

Ոստիկանների եւ «Սասնա Ծռեր» խմբի միջեւ տեղի ունեցած հրաձգությունից տուժել են ՊՊԾ գնդի տարածքը զինված հարձակմամբ գրաված խմբի անդամներ 50-ամյա Աշոտ Պետրոսյանը եւ 29-ամյա Հովհաննես Հարությունյանը․ նրանք ոտքերից հրազենային վիրավորում էին ստացել։
Ըստ բժշկական կենտրոնի լրատվական ծառայության, Աշոտ Պետրոսյանը ստացել է զույգ ստորին վերջույթների հրազենային-գնդակային վիրավորում եւ աջ ազդոսկրի կոտրվածք, իսկ Հովհաննես Հարությունյանը ստացել է աջ ազդոսկրի կույր գնդակային վիրավորում, աջ սրունքի միջանցիկ գնդակային վիրավորում, աջ սրունքի կոտրվածք:
Երկու վիրավորների գիտակցությունը տեղն է, հաշվի առնելով նրանց վիճակը, ըստ բ/կ-֊ի լրատվականի, հետվիրահատական փուլը կարճ կտեւի, քանի որ երկուսն էլ միջին ծանրության վնասվածքներ են ստացել։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ. Գ. Ըստ ՄԻՊ խոսնակի տարածած հաղորդագրության՝ «Փոխհրաձգության հետևանքով վիրավորում ստացած Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանի դեպքի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031