Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեւոր է, որ ապստամբությունը լինի զուտ հայկական». Սոս Գիմիշյան

Հուլիս 26,2016 12:53
Sos Gimishyan

«Տեղի ունեցածը ոչ մի դեպքում ահաբեկչություն չի կարելի համարել. տեղի ունեցածը ապստամբություն է»,- հուլիսի 26-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ոստիկանության ՊՊԾ գնդի հարձակմանը, ասաց  «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Նա նշեց, որ ապրիլյան պատերազմից հետո հուսով էր, որ իշխանությունները կհասկանան վիճակի լրջությունը. «Ցավոք սրտի, մեկ ամիս լռելուց, ձգձգելուց հետո իրենք նորից վերադարձան իրենց ապրելակերպին, այսինքն՝ թալան, թալան, հավերժ թալան: Մայիսին արդեն այնպիսի վիճակ ստեղծվեց, ոնց որ ոչինչ տեղի չի ունեցել, մենք շարունակում ենք ապրել այնպես, ինչպես ապրում էինք մինչեւ ապրիլի 1-ը»:

Սոս Գիմիշյանը համարում է, որ ապստամբությունները երբեք դրական արդյունքներ չեն ունենում, սակայն ըստ նրա, կա հասարակական կարծիք եւ մարդիկ գործում են այդ պատվերի ներքո. «Յուրաքանչյուր ժողովուրդ ապստամբության իրավունք ունի, եթե սահմանադրական կարգի միջոցով հնարավոր չէ հասնել ինչ-ինչ փոփոխությունների: Ինձ համար շատ կարեւոր է, որ ապստամբությունը լինի զուտ հայկական. հայ մարդկանց մտահղացումը, որի նպատակն է իշխանությունում ինչ-ինչ փոփոխություններ կատարելու միջոցով բարելավել, հզորացնել, ճիշտ ուղղու վրա դնել երկրի զարգացումը»:

Սոս Գիմիշյանի կարծիքով՝ իշխանությունը իրն գործողություններով երբեմն ցանկանում է սրել իրավիճակը՝ մոտեցնելով այն քաոսի: Ըստ նրա, իշխանությունը պետք է չհարձակվի. երկկողմանի զոհեր են լինելու, ինչից հետո անհնարին կլինի այնպես գործել, որպեսզի պետությանը վնաս չհասցվի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031