Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում, որից պարզ է դառնում, որ Օդեսայի իրավապահների ձեռնարկած գործողությունների արդյունքում ձերբակալվել է Պոլտավա մականունով «օրենքով գողը»։
Գրառման միջոցով Սահակաշվիլին տեղեկացրել է, որ Օդեսայում շարունակվում են հետապնդումները «օրենքով գողերի» հանդեպ և նշել, որ իր ղեկավարած նահանգի իրավապահ համակարգի աշխատակիցների ջանքերով վրացական ռեստորանում ձերբակալվել է քրեական աշխարհում Պոլտավա մականունով հայտնի անձը, որը նշում էր իր ծննդյան տարեդարձը։
Սահակաշվիլին նշել է նաև, որ «օրենքով գողերը» պետք է իմանան, որ Օդեսայում նրանք հանգիստ չեն ունենալու։
Կարդացեք նաև