Ասես ներքին մի հրահանգով աննախադեպ աշխուժություն սկսեցին դրսևորել աշխարհի տարբեր ծայրերում բնակություն հաստատած մեծ թվով ֆեյսբուքյան օգտատերեր՝ հայաստանաբնակ հայերիս կոչ անելով դուրս գալ փողոց և ապստամբության դրոշ պարզել։ Անցել է ութ օր, իսկ վիրտուալ հիստերիան դեռ շարունակվում է։
Բանը հասել է այնտեղ, որ «հայրենիքի ճակատագրով խիստ մտահոգ» դրսի որոշ հայեր դավաճան են համարում բոլոր նրանց, ովքեր այս օրերին իրենց գործուն աջակցությամբ սատար չեն կանգնում «Սասնա ծռեր» ջոկատի անդամներին։ Որակումների պակաս բնավ չի զգացվում, ընդ, որում, փողոցային հայհոյանքներով ու ցենզուրայից դուրս կոլաժներով զուգորդված։
Օգտատերերի մի ստվար զանգվածի համար Ֆեյսբուքը դարձել է ինքնադրսևորման անփոխարինելի հարթակ, անեծքն ու հայհոյանքն էլ «բարև-բարլուսի» պես մի բան։ Ընդ որում, հայհոյում են՝ անկախ սեռից, տարիքից ու բնակության վայրից և մի այնպիսի՜ բավականությամբ, ասես հերոսություն է արածները։
Մի հարցնող լինի վիրտուալ այս «քաջերին»՝ առավոտից- կեսգիշեր Ֆեյսբուքում մաղձ ու թույն շաղ տալուց բացի ուրիշ ի՞նչ եք արել այս երկրի համար, որ հիմա ձեզ իրավունք եք վերապահում մյուսներին խելք սովորեցնել, ապրել ու պայքարել սովորեցնել։ Գուցե դո՞ւրս գայիք ձեր տաքուկ անկյուններից, կտրվեիք վիրտուալ չիրականությունից ու վերադառնայիք իրական կյա՞նք:
Կարդացեք նաև
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում