Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսամ՝ Վալերի Օսիպյանը վրեժխնդրությամբ լցված չի լինի». «Ա1+» (տեսանյութ)

Հուլիս 26,2016 12:06

Ոստիկանական գործողությունները վերջին օրերին ուղեկցվում են մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով։ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Էլինար Վարդանյանն՝ ավելացնելով. «Եթե նախկինում շատ ավելի հեշտ էր աշխատել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ապա վերջին օրերին նրանք կարծես թե խուսափում են կոնտակտի մեջ մտնել ու որոշակի բացատրություններ տալ: Ես ենթադրում եմ, որ իրավիճակն այնքան լարված է, որ որեւէ մեկն իր վրա որեւէ պատասխանատվություն չի ուզում վերցնել»:

Նա թերահավատորեն է վերաբերում ոստիկանության կողմից իրականացվող քննության արդյունքներին եւ կոչ է անում՝ դրսեւորել քաղաքական կամք եւ ձերբակալվածներին ազատ արձակել. «Շատ կարեւոր խնդիր է, որ ոստիկանությունը նախ եւ առաջ կարողանա հերքել, որ այդ բախումների հրահրողները իրենց հետ որեւէ կապ չեն ունեցել եւ նոր միայն անցնեն ձերբակալված, կալանավորված քաղաքացիներին պատասխանատվության հարցը քննարկելուն»:

Ընդամենը 2 օր առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատանդի կարգավիճակում էր: Ազատ արձակվելու հաջորդ օրը նա արդեն ոստիկանական համազգեստով էր: Արդյոք սա մարդու իրավունքների խախտում չէ՞ թե փոխոստիկանապետի, թե Խորենացի փողոցում հավաքվածների նկատմամբ. «Եթե նրա նկատմամբ վերաբերմունքն այնտեղ լիներ մի փոքր մտահոգիչ, սա կարող է շատ վտանգավոր լինել: Ես հուսամ, որ նա վրեժխնդրությամբ լցված չպետք է լինի: Որպես խմբի տղաների վերաբերմունքի ադեկվատ արդյունք՝ պետք է լինի նաեւ նրա ադեկվատ վերաբերմունքը»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031