Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյան. «Փոփոխությունների լուծման ճանապարհը բացարձակապես չի անցնում արյան եւ զենքի ճանապարհով». «Ժողովուրդ»

Հուլիս 26,2016 11:59

Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավման եւ հետագա զարգացումների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանի հետ:

– Ձեր կուսակցության անունը փաստում է, որ հեղափոխության կողմնակից եք։ Ինչո՞ւ այժմ դեմ եք իշխանափոխության գնացող «Սասնա ծռերի» քայլերին։

– Այսօր թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության շրջանում եւ հատկապես հասարակության մեջ հաստատ է տեսակետը, եւ համոզումը, որ երկրում խորը, արմատական համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա, բայց այդ փոփոխությունների լուծման ճանապարհը բացարձակապես չի անցնում արյան եւ զենքի ճանապարհով։ Միանշանակ է, եւ կարծում եմ՝ պետք է լինել կարճատես, ոչ հայ՝ սա չհասկանալու համար։

Երբ լսում եմ զինյալ խմբի հայտարարություններն ու պնդումները, թե իրենց պայքարը ինքնիշխանության համար պայքար է, եւ միաժամանակ խոսում են ջարդելուց, փշրելուց, չեմ կարող չբարձրաձայնել, որ սրանք պետականության ու ինքնիշխանության հետ անհամատեղելի արժեքներ են։ Արդյոք այս ներքին անկայունությամբ խոցելի չենք դարձնում մեր սահմանն ու բանակցային գործընթացը։

Սա չի նշանակում, որ ես կամ այն քաղաքական ուժը, որ ես եմ ներկայացնում, չենք գիտակցում Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտությունը։ Բայց ներքին օգտագործման զենքը եւ արյունը անհամատեղելի են, կայուն ու ինքնիշխան պետության գաղափարի հետ։ Այսպիսի վարքագծով նոր Հայաստան, նոր երկիր, նոր հեռանկար չեն կառուցում, այս վարքագիծը քաղաքական չէ, ցավալիորեն անլուրջ։ Այո՛, Հայաստանում հեղափոխության անհրաժեշտություն կա, բայց այդ հեղափոխությունը արժեքային համակարգի եւ մտքի հեղափոխություն է։ Դժվար չէ հասկանալ, որ այսպիսի գործողությունները կանխում են առանց այն էլ ծանր քայլերով ընթացող մեր պետականության ընթացքն ու հուսահատության հերթական չափաբաժնով թունավորում ժողովրդին։

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031