ՀՀ ապաշնորհ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը, որոնք անկարող են պահպանել նույնիսկ սեփական ռազմականացված տարածքներն ու կանխարգելել զինյալ գրոհները, իրավունք չունեն իրենց ապաշնորհության մաղձը պարպել Քաղաքացիների իրավունքները ոտնահարելով, իրենց կճղակները բերման ենթարկվածներին համբուրել պարտադրելով և այլ բռնություններով ու անօրինություններով։ Խստիվ դատապարտելով հարկատուներիս միջոցներով իրենց հակապետական բնույթի վարքը շարունակող այդ կառույցների գործունեությունը՝ պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված բողոքի անզեն, խաղաղ ցույցերի մասնակիցներին, ինչպես նաև Երևանի Սարի թաղի պատվախնդիր բոլոր բնակիչներին։
Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ չեկիստական֊-ոստիկանապետական ծայրագավառ դառնալու մղձավանջը. Հայաստանի ապագան իրավական, քրիստոնեավարական, արևմտյան քաղաքակրթական արժեքների վրա խարսխված երկիր դառնալն է։։
«Երիտասարդ պահպանողականներ» Հ/Կ Համանախագահություն