Կալանավորված ակտիվիստ 23-ամյա Սոս Մարգարյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Տիգրան Սարգսյանն ասաց, որ Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք է ընտրվել հուլիսի 22-ին։
«Իմ պաշտպանյալը մեղքը չի ընդունում, տեսանյութեր կան, որտեղ ակնհայտ երեւում է, որ ինքը ոստիկանների ուղղությամբ քար չի նետում։ Որոշ հանգամանքներ կան, որոնք դեռ չեմ կարող հրապարակել»,- ասաց Սարգսյանը։
Նա ասաց,որ իր պաշտպանյալը բախումների ժամանակ մարմնական վնասվածքներ է ստացել. «Դեպքի օրը ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, ինչի հետեւանքով Սոս Մարգարյանը վնասվածքներ է ստացել՝ ոտքի այրվածք ունի, տաբեր տեղերի վնասվածքներ ունի»,- տեղեկացրեց ակտիվիստի պաշտպանը։
Նա ասաց, որ Սոս Մարգարյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, ընդամենը դիրքորոշում է հայտնել, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Կարդացեք նաև
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում