Քիչ առաջ Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին մոտեցավ ոստիկանության ներկայացուցիչ, որը չներկայացավ: Փոխգնդապետը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին տեղեկացրեց, որ ՊՊԾ գնդի ներսում գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին փոխանցվել է սնունդ:
Զարուհի Փոստանջյանը հակադարձեց, ասելով, որ չի հավատում: Պատգամավորը փորձում է փոխգնդապետի ասածը ճշտել «Սասնա ծռերից»:
Մինչ այդ ցուցարարները ոստիկանական պատնեշի դիմաց հավաքած սնունդը տեղափոխեցին ստվերի տակ, որպեսզի չփչանա:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ