Քիչ առաջ Խորենացի փողոց եկավ տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը, որը տոպրակներով հաց փոխանցեց ցուցարարներին, որպեսզի վերջիններս այն հավաքված սննդի հետ փոխանցեն «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին: Տեր Գրիգորը աղոթք կարդաց, որին միացան նաեւ ցուցարարները, ապա վերջիններիս խնդրանքով քահանան օրհնեց սնունդը:
Ցուցարարներից մեկը խնդրեց, որպեսզի տեր հայրը միջամտի եւ խնդրի ոստիկաններին թույլատրել սնունդը փոխանցել «Սասնա ծռերին»: Սակայն տեր Գրիգորը չմիջամտեց:
Այս պահին ցուցարարները սավանով ծածկել են արեւի տակ դրված սնունդն ու ջուրը: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սպասում է, որպեսզի ոստիկանությունից պատասխանեն՝ թույլատրելո՞ւ են սնունդը փոխանցել, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ