Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրական նվիրյալների կարեւորագույն սկզբունքը՝ երբեք զենք չբարձրացնել սեփական երկրի ու ժողովրդի դեմ. «Հայոց Աշխարհ»

Հուլիս 26,2016 10:42

Ովքե՞ր են, որ խոսում են ժողովրդի անունից՝ «ձեզ համար ենք անում» վերամբարձ հայտարարություններով։

Ովքե՞ր են, որ կարող են իրենց թույլ տալ հայ գնդապետ սպանել ու այդ արարքը բնութագրել որպես հանուն Հայաստանի արված քայլ։

Ովքե՞ր են, որ իրենց համարում են ինքնազոհաբերվող մարտիկներ՝ մոռանալով իրական նվիրյալների կարեւորագույն սկզբունքը՝ երբեք զենք չբարձրացնել սեփական երկրի ու ժողովրդի դեմ։ Մինչդեռ «հայրենիքի փրկության» անունից խոսող, պետական, ռազմական կարեւորագույն օբյեկտ գրաված զինյալ խմբի անդամներից շարունակաբար այսպիսի կոչեր ենք լսում, «ժողովուրդ, բենզինի շիշը վերցրեք, տվեք Ձեր ճամփան փակող ոստիկանների գլխին, որ ճամփան բացեն»։

Այս արտասովոր խորհրդատուն զինյալ խմբի անդամ Սեդրակ Նազարյան անունով մեկն է, որ նման մի խորհուրդ էլ տվել էր իր հետ հարցազրույց վարած լրագրողներին՝ ասելով, «Ժուռնալիստներդ էլ ձեր կամերաները մի կողմ դրեք ու բենզինով դուրս եկեք փողոց՝ջարդեք, վառեք, փշրեք»։

Լավ, կարող եք չսիրել իշխանությանը, ամեն երկրում չէ, որ նրանք սիրված են, կարող եք քննադատել ուզածի չափ, պահանջել ճիշտ աշխատաոճ, բայց նման կոչեր անելը, կներեք, բոլորովին այլ «օպերայից» է։ Սրանք երկիրը քաոսի վերածող, ազգի, պետության դեմ ուղղված կոչեր են, այլ մեկնաբանություններն ընդամենը դեմագոգիա են։

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031