Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դուք ոստիկանապետ ունե՞ք». Զարուհի Փոստանջյանին արգելում են սնունդ փոխանցել «Սասնա ծռերին»

Հուլիս 26,2016 10:33

Զարուհի Փոստանջյանը մի խումբ քաղաքացիների հետ տոպրակներով սնունդ է տարել Խորենացի փողոց եւ ցանկանում էր փոխանցել այն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին: Սակայն, ոստիկանները չթողեցին առաջանալ՝ նշելով, որ այդ մուտքից ոչինչ չպետք է մտնի եւ խնդրեցին ազատել մուտքը: Սակայն  ցուցարարները հայտարարեցին, որ ոչ մի տեղ չեն գնալու:

«Հենց հիմա զանգեք ձեր վերադասին եւ ասեք, որ ես այստեղ եմ եւ սնունդը փոխանցելու պահանջ եմ ներկայացնում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: «Դուք ոստիկանապետ ունե՞ք, եթե ունեք, խնդրում եմ դիմեք իրեն՝ ասեք, որ Զարուհի Փոստանջյանը իր հետ խոսելու, խնդրանքով ներկայանալու հարց ունի»,- շարունակեց պատգամավորը:

snuns-Sasna-crerin

Զարուհի Փոստանջյանը որոշ ժամանակ պատասխան չստանալուց հետո հետաքրքրվեց, թե ոստիկաններին արդյոք չեն սովորեցրել, որ մարդուն երկար ժամանակ չպետք է սոված թողնել, եւ որ ոստիկանների պարտականությունների մեջ է մտնում այդպիսի օգնություն ցուցաբերել նրանց: Ոստիկանը պատասխանեց, որ կարող է պատգամավորի հետ զրուցել:

«Այս պահին մենք այստեղ ենք ոչ միայն որպես պաշտոնյաներ, այլ նաեւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ մարդ»,- պատասխանեց Զարուհի Փոստանջյանը:

Մի խումբ ցուցարարներ շարունակեցին մնալ մուտքի դիմաց՝ ձեռքներին սնունդով լի տոպրակներ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031