Խորենացի փողոցում հանրահավաքի ժամանակ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը իշխանություններին ժամկետ էր տվել՝ մինչեւ ամսի 25-ը ժամը 20.00-ն ապահովել Սասնա ծռեր խմբի տղաներին սննդով, բուժօգնությամբ, հեռախոսակապով, էլեկտրաէներգիայով, սակայն այն չիրականացվեց:
Կեսգիշերին Ալեք Ենիգոմշյանը նոր ժամկետ դրեց. «Այն ժամկետը, որ տրվել է իշխանություններին ամենատարրական, ամենամարդկային պահանջի տեսքի տակ՝ մինչեւ 20.00-ն սնունդով, էլեկտրական հոսանքով, բժշկական ծատռայությամբ եւ հեռախոսակապով ապահովել Սասնա ծռերին, չիրականացվեց: Իշխանությունն այսօր տեսավ ժողովրդի ուժը: Ժողովուրդը ժամանակ է տալիս իշխանություններին՝ մինչեւ վաղը առավոտ ժամը 8-9ը»:
Նա հավաքվածներին առաջարկեց. «Վաղը առավոտ մենք՝ հայ մարդիկ, յուրաքանչյուրս բերում ենք խտացված ամեն տեսակի սնունդ եւ ժամը առավոտյան 9-ին տիկին Զարուհի Փոստանջյանից խնդրում ենք կապ պահել ոստիկանության ներկայացուցչի հետ, որպեսզի այդ սնունդի փոխանցումը Սասնա ծռերին րոպեների ընթացքում դառնա իրականություն: Վաղը ամենաուշը ժամը 9-ին այդ խնդիրը պետք է լուծված լինի»:
Նա ասաց, որ սննդի հետ միասին պահանջում են,որ վերստին հաստատվի «Սասնա ծռերի» հետ անխափան հեռախոսակապ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ