Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցուցարարները բարձր սուլեցին՝ ՀՀԿ գրասենյակի մոտով անցնելիս

Հուլիս 25,2016 23:35

Ցուցարարները Խորենացի փողոցից հասան մինչեւ Հանրապետության հրապարակ:  Նրանք վանկարկում էին « Հող հանձնողին հանձնել հողին»: Ոստիկանությունը չթույլատրեց գորգի հատվածով Հանրապետության Հրապարակ մտնել, ցուցարարները ստիպված Աբովյան փողոցով շարժվեցին դեպի Հրապարակ:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւս կոչ արեց, որպեսզի բացի ԶԼՄ ներկայացուցիչներից, մյուսները չմտնեն հրապարակի՝ գորգի հատվածը: Հանրապետության հրապարակում ոստիկաններ կային՝ մահակներով եւ սաղավարտներով: Ցուցարարները Մելիք-Ադամյանով անցնելիս, որտեղ գտնվում ՀՀԿ գրասենյակը, շատ բարձր սուլեցին:

Ցուցարարների մեջ են  նաեւ ՊՊԾ գնդի ներսում գտնվող Հայկ Կյուրեղյանի հայրը, «Արձագանք»  ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանը, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը, «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը եւ ուրիշներ:

Պարոն Փաշինյանը իր մասնակցությունը երթին այսպես հիմնավորեց. «Մենք հարթակում չենք լինի, բայց ինչ հնարավոր լինի անել պրոցեսին աջակցելու համար, կանենք…Ժողովրդի կամարտահայտումը պետք է տեղի ունենա եւ ի վերջո բերի կոնկրետ քաղաքական արդյունքի»,- ասաց նա: Իսկ այլեւս հարթակում չլինելը բացատրեց ընկալումների սկզբունքային տարբերություններով: Նա նշեց, որ փոխվել է նաեւ  պայքարի խորհրդանիշը, ինքը բաց ձեռքերի կողմնակիցն էր, իսկ ցույցին այժմ բռունցքներ են, իսկ դա խորհրդանշում է պայքարի տրամաբանության փոփոխությունը:

Հավելենք, որ  մեծաթիվ են «Սասնա ծռեր» գրությամբ շապիկներով ու պաստառներով ցուցարարները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031