Այս պահին Խորենացի փողոցում քիչ թվով ցուցարարներ են, իսկ մեծ մասը բողոքի երթ է սկսել: Ցուցարարները սուլում են, վանկարկում են «միացում», «Սերժիկ հեռացիր», «Պավլիկ» , «Վարուժան», «Ժիրայր», «հաղթանակ», «տեռորիստը Սերժն ա», «Աղդամը մեր հայրենիքն է»:
Նրանք բողոքի երթով շարժվեցին Նար-Դոսի փողոցով, հայտարարել են, որ կշրջեն Երեւանի կենտրոնական փողոցներով, կհասնեն մինչեւ Հանրապետության հրապարակ ու դարձյալ կվերադառնան Խորենացի փողոց: Նրանց հետ են հիմնադիր խորհրդի անդամները, ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը: « Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ