Այս պահին Խորենացի փողոցում հավաքվածները երթով շարժվում են դեպի Նար-Դոս, ապա Վարդանանց: Անցնելու են Սախարովի հրապարակով եւ թեքվելով աջ` Նալբանդյան փողոց հասնելու են մինչեւ Թումանյան –Նալբանդյան խաչմերուկ: Երթի երթուղին ներկայացրեց Արմեն Մարտիրոսյանը: Նա, մինչ երթը սկսելը, դիմեց ոստիկաններին, որպեսզի ապահովեն մարդկանց ազատ եւ անվտանգ տեղաշարժը. «Հարգելի ոստիկաններ, հրեշտակներ, ճանապարհային ոստիկանություն, հիմա մենք այստեղից երթ ենք իրականացնելու»:
Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ Թումանյան –Նալբանդյան խաչմերուկից մտադիր են թեքվել Աբովյան փողոց, ապա` հանրապետության հրապարակ այնտեղից էլ` Տիգրան Մեծով կրկին գալ Խորենցի փողոց:
Երթի ընթացքում ակցիայի մասնակիցները բղավում էին` միացում, միացում: Երթն ուղեկցվում էր սուլոցներով ու ծափերով, ինչպես նաեւ «Սերժիկ հեռացիր» վանկարկումներով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ