Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. «Էն օրը գնացել էի Սարի թաղ, չծեծեցին, կոֆե տվեցին» (Տեսանյութ)

Հուլիս 25,2016 22:00

«Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի» նախագահ Լեւոն Բարսեղյանը, որն այս պահին Խորենացի փողոցում ելույթ է ունենում քաղաքացիների առջեւ դիմելով ոստիկաններին ասաց` «Էն օրը գնացել էի Սարի թաղ, չծեծեցին կոֆե տվեցին: Ո՞նց է լինում, որ ինձ Սարի թաղում չեն ծեծում, ձեզ ծեծում են, կամ ես էլ եմ խուլիգան, կամ` դուք էլ եք օրինազանց»:

Լեւոն Բարսեղյանը ասաց. «Ի՞նչ է տեղի ունենում, փոքր Մհերը քարայրից դուրս է եկել, հազար տարի դուրս չէր եկել: Երեսուն հոգի որոշել են ազատագրել մեր երկիրը»:

Նրա խոսքերով, նույնիսկ ԱԱԾ պետն է «Սասնա ծռերի» հետ հանդիպման ժամանակ ասել, որ նրանք ՊՊԾ գնդի տարածքում ստեղծել են պետություն.
«Երեւի աշխարհի ամենափոքր փոքր պետություններից մեկն է` շատ խայտառակ գենդերային խտրականությամբ, բայց զենքի քանակությամբ առաջինն է»:

Այնուհետեւ Լեւոն Բարսեղյանը պարզաբանեց, թե ինչու են «Սասնա ծռերի» զինյալ անդամները դիմել այդ քայլին. «Ի՞նչ է տեղի ունեցել տարիներ շարունակ, հարյուրավոր, հազարավոր մարդիկ իշխանություններին մատնացույց են արել բոլոր այն խնդիրները, որոնք կան մեր երկրում, հուշել են, սովորեցրել են, օրինակ են ծառայել, մարդ են բերել, աղոթող են բերել, ասել են չի կարող այսպես շարունակվել, իշխանություններ դո’ւք պետք է երջանիկ լինեք, որ այդ մարդիկ զենք չեն վերցնում: Իշխանությունները իրականությունից բացարձակ կտրված են, ակվարիումից իջնում են` նստում իրենց ակվարիում ավտոմեքենան, գնում ակվարիում ռեստորան: Եղան մարդիկ, որոնց նյարդերն էլ չդիմացան»;

Լեւոն Բարսեղյանի խոսքերով, Հայաստանը քաղաքական բանտարկյալներ չպիտի ունենա, մինչդեռ նրանց թիվն օր օրի ավելանում է, 25-27 հոգի այսօր արդեն քաղաքական բանտարկյալ են. «Հանուն արդարության, շատ հնարավոր է, որ մեր քաղբանտարկյալները, որոշ գործողություններում հանցակազմ եղել է: 6-8 տարի ես տալիս, տասը տարի ես տալիս:  Հանցագործները նստեն իրենց տները, նստեն զենքի պահեստների վրա, թալանեն, կողոպտեն, բա քո հանցագործներին ինչքա՞ն ես տալիս»:
Հավաքվածների մեջից արձագանք եղավ` մեդալ է տալիս:

«Հողեր չեն զիջում ժողովուրդ: Աշխարհի պատմությունը նման օրինակ չունի  արյունով վաստակած հողը տալ, ինչ է թե Սերժ Սարգսյանը մնա պաշտոնին:

Ի՞նչ է լինելու, եթե Սերժ Սարգսյանը փորձի արյունով ճնշի: Իրենց թվում է արյունով ճնշելու, իրենց լրատվամիջոցներով այդ մարդկանց վարկաբեկելով ճնշելու են: Այդպես չի լինում, նրանք գիտեն Սովետական միությունում են: Սերժ Սարգսյանը մտածում է, որ, եթե սովի մատնի «Սասնա ծռերին» ինքը կհաղթի: Սասնա ծռերը հրաժարվել են ամեն ինչից, ամուսնացել են իրենց զենքի հետ, հիմա դու փորձում ես սովահարությամբ նրանց ոչնչացնել, զենքի միջոցով, ուղղաթիռներով, բայց ոչ ոք նրանց հաղթել չի կարող:

Հայաստանում իշխանական ռեժիմը պետք է փոխվի անարդարից, արդարի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031