Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Կադիրովը պատրաստ է չեչեններ ուղարկել «Սասնա ծռերի» տղաների դեմ»

Հուլիս 25,2016 21:35

«Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը ողջունելով Խորենացի փողոցում այս պահին հավաքված քաղաքացիներին, իր բացման խոսքում հույս հայտնեց, որ հասարակությունը «շատ արագ  կհամախմբվի եւ շուտով տղաներին ծափողջյուններով դիմավորելու հնարավորություն կունենան»:

Ըստ պարոն Մարիտիրոսյանի, «այսօր իշխանություններն անցել են տոտալ գրոհի եւ փորձում են ահաբեկել քաղաքացիներին»:

«Փորձում են օգտագործել տեխնիկա, տեղեկություններ կար, որ այդ ուղղաթիռները ռուսական ռազմաբազայից են գալիս: Նույնիսկ ասացին, որ Կադիրովը պատրաստակամություն է հայտնել տղաների դեմ կռվելու համար չեչեններ ուղարկել»:
Արմեն Մարտիրոսյանը իշխանություններից պահանջեց, որպեսզի հրապարակային հայտարարություն անեն, որ Հայաստանում որեւէ օտար զինվոր, օտար զինտեխնիկա չի օգտագործվելու:

«Կան ինքնազոհ ազատամարտիկներ, որոնք պատրաստ են իրենց կյանքի գնով մեր հայրենիքը ոտքի կանգնեցնել, կա ժողովուրդ, որը պետք է տեր կանգնի իր երկրին եւ իր ազատամարտիկ ապստամբ զավակներին, կա խորը ճգնաժամի մեջ գտնվող երկիր: Միայն միասնական ժողովուրդ է, որ կարող է ապահովել հաղթանակ»: Ի պատասխան, հնչեցին` հաղթանակ, հաղթանակ:

Արմեն Մարտիրոսյանի խոսքերով, արդեն 8-րդ օրն է, որ «Սասնա ծռերի» տղաների լույսը, ջուրը անջատված է, սնունդ ու բուժծառայություն չունեն:

Հայտարարությամբ պահանջեցին մինչեւ ժամը 23:00-ն լուծել «Սասնա ծառերի» կենցաղային հարցերը:

«Սերժ Սարգսյանի վարչախումբը տալով 800 հեկտար տարածք 100-ից ավել զոհ, «Սասնա ծռերի» կյանքն էլ որեւէ արժեք չի ներկայացնում: Այդ ապստամբությունը ճնշելու համար Սերժ Սարգսյանը պատրաստ է զոհաբերել այդ տղաներին եւ երիտասարդ ոստիկաններին»,-ասաց պարոն Մարտիրոսյանը: Ըստ նրա. «Թափված յուրաքանչյուր կաթիլ արյան, յուրաքանչյուր խեղված ճակատագրի համար պատասխանատու է Սերժ Սարգսյանը»:

Նա դիմեց միջազգային կազմակերպություններին, Կարմիր Խաչին դիվանագիտական կառույցներին, որպեսզի բանակցությունների միջոցով հարցը լուծվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գագիկ says:

    Վերնագրի հետ կապված: Եթե չներկայացնեք հղումը, որ Կադիրովը պատրաստ է չեչեններ ուղարկել, ապա դա անպատասխանատու հայտարարություն է եւ զրպարտություն: Ինչ ի նկատի ունի Ա. Մարտիրոսյանը չեչեններ ասելով: ՌԴ քաղաքացիների, որոնք ապրում են Չեչնիայո՞ւմ, թե էթնիկ չեչենների, որոնք նվիրված են ՀՀ իշխանություներին շատ ավելի, քան ՀՀ ոստիկանները ու դրա համար պատրաստ են ուրիշ հայերի արյուն թափել: Ի՞նչ եք ուզում, դուք գոնե հասկանում ե՞ք:

  2. Armine G says:

    Կադիրովի չեչենները։ Էն որ Նեմցովին սպանեցին։ Հիշեցի՞ր։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031